Կապառոսը խոսել է երեկվա հաղթանակի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Իռլանդիայի դեմ տոնած հաղթանակը կապում է լավ մոտիվացված լինելու հետ:
«Առաջին կեսում իռլանդացիները միայն մեկ հնարավորություն ունեին դեպի մեր դարպասըհարված կատարելու: Նման պայքարում ձեռք բերված հաղթանակը մեծարման էարժանի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կապառոսը:
Իսպանացի մասնագետի խոսքով`10 օրվա ընթացքում 4 հանդիպում անցկացնելը բարբարոսություն է և լավ արդյունքը պահպանելը կապված է ֆուտբոլիստների վերականգնման գործընթացի հետ:
«Մենք այն թիմն ենք, որը պետք է 1000 տոկոսով նվիրվի խաղին: Բայց արդյունքի հասնելու համար, պետք կարողանանք խուսափել դեղին և կարմիր քարտերից: Հաղթեցինք շատ լավ թիմային աշխատանքի շնորհիվ»,-ասաց մասնագետը:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի B ենթախմբում առաջին խմբի անդրանիկտուրում մրցեց Իռլանդիայի հավաքականի հետ: Հայաստանի ընտրանին հաղթեց նվազագույնհաշվով` հաղթանակով մեկնարկելով Ազգերի լիգայի այս մրցափուլում: Միակ գնդակը 74-րդ րոպեին խփեց Էդուարդ Սպերցյանը: Ազգերի լիգայի A ենթախմբում Հայաստանի ազգային թիմըհաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին` հյուրընկալվելով Շոտլանդիայի հավաքականին:Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: