«Կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ». Վարդանյանը` սահմանազատման գործընթացի մասին
«Գործընթացը սկսվել է առնվազն ակտերի մակարդակով: Կայացվել են համապատասխան ակտեր, ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք պետք է սկսեն աշխատանքները: Կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ, կարծես թե շատ-շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում, որ մեր հարևան երկրի ներկայացուցիչները հակված են այս գործընթացը չձախողելու և գործընթացը սահմանված ընթացակարգով և ձեռք բերված պայմանավորվածություններով առաջ տանելու»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով, սահմանազատումը, սահմանագծումը բավականին երկարատև և տեխնիկապես բարդ գործընթաց է, և այս գործընթացի պարագայում և քաղաքական կամքը, և ներգրավված անձանց պրոֆեսիոնալիզմը, և բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը միայն դրական ազդակ կլինեն՝ հաջողությամբ այս գործընթացն ավարտելու համար:
Նմանատիպ հոդվածներ
«Շատ անհանգիստ են, որովհետև տեսնում են, թե ինչպես է շատանում մարդկանց քանակը». Լևոն Քոչարյան
Պետք է փորձեն իշխանականները իրենց զանգվածին նաև թիմի ներսում համոզել , որ անհանգստանալու բան չկա, բայց, իհարկե, շատ անհա...
«Թող դնեին Արցախի դրոշը ԱԳՆ-ում այն ժամանակ, երբ իրենք էին իշխանության». Միրզոյան
«Դիմադրություն» շարժման բողոքի ակցիայի շրջանակներում ՀՀ ԱԳՆ շենքի շրջափակումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանն այսօր ԱԺ–ում...
Արցախի նախագահը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի...
Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին
Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատա...