Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին
Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։ Մոսկվայի տրամադրության տակ անհրաժեշտ քարտեզագրական նյութեր կան։ Ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դա գրանցվել է Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի գագաթնաժողովի ավարտին երեք երկրների ղեկավարների հայտարարություններում ու բազմիցս հաստատվել է բոլոր շփումների ընթացքում»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը եզակի փաստական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման ու սահմանային վեճերի կարգավորման հարցում: Մոսկվայի տրամադրության տակ անհրաժեշտ քարտեզագրական նյութեր կան։ Ռուս գործընկերներն ուրախ կլինեն իրենց փորձով օգնել հայ և ադրբեջանցի բարեկամներին հանձնաժողովի աշխատանքներում:
«Խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար ռուս փորձագետների թիմն արդեն ձևավորվել է», - ասել է վերջինս:
Նմանատիպ հոդվածներ
«Շատ անհանգիստ են, որովհետև տեսնում են, թե ինչպես է շատանում մարդկանց քանակը». Լևոն Քոչարյան
Պետք է փորձեն իշխանականները իրենց զանգվածին նաև թիմի ներսում համոզել , որ անհանգստանալու բան չկա, բայց, իհարկե, շատ անհա...
«Թող դնեին Արցախի դրոշը ԱԳՆ-ում այն ժամանակ, երբ իրենք էին իշխանության». Միրզոյան
«Դիմադրություն» շարժման բողոքի ակցիայի շրջանակներում ՀՀ ԱԳՆ շենքի շրջափակումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանն այսօր ԱԺ–ում...
Արցախի նախագահը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի...
«Հիմա նոր ճգնաժամի մեջ ենք». ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդես է եկել որպես գլխավո...