«Թող դնեին Արցախի դրոշը ԱԳՆ-ում այն ժամանակ, երբ իրենք էին իշխանության». Միրզոյան
«Դիմադրություն» շարժման բողոքի ակցիայի շրջանակներում ՀՀ ԱԳՆ շենքի շրջափակումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «խայտառակ շոու» ու «քաղաքական գործչին անհարիր պահվածք» որակեց։
«Պատգամավորները, օգտագործելով իրենց պատգամավորական որոշակի արտոնությունները, մուտք են գործել շենք` քննարկելու, ենթադրում եմ՝ հարցեր ուղղելու ինձ ու ինձանից պատասխաններ լսելու, և այդ ընթացքում փոխնախարարների հետ հանդիպումներին ոչ վայելուչ պահվածք են դրսևորել։ Ի պատիվ մեր պաշտոնյաների, նրանք կարողացել են իրենց բավական սառնասիրտ դրսևորել այդ իրավիճակում, ինչը իհարկե, չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմը բավականին անպատկառ է իրեն պահել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Արցախի դրոշների կպչաթղթերը փակցնելուն, Միրզոյանն ասաց, որ ընդդիմադիր ուժերը իշխանության եղած տարիներին բավական ժամանակ են ունեցել դա անելու, բայց ինքը չի հիշում, որ այդ տարիներին ԱԳՆ–ի շենքը զարդարեին Արցախի դրոշներով կամ կրեին իրենց կոստյումների վրա։
«Նույն դրոշը, որ փորձում էին տեղադրել ԱԳ նախարարության ֆոեյում, ես չեմ հիշում, որ տեղադրած լինեին իրենց իշխանության ժամանակ։ Թող տանեին ու դնեին Արցախի դրոշը ԱԳ նախարարության ֆոեյում, երբ իրենք կառավարության անդամ էին կամ նախագահ էին»,– ասաց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Շատ անհանգիստ են, որովհետև տեսնում են, թե ինչպես է շատանում մարդկանց քանակը». Լևոն Քոչարյան
Պետք է փորձեն իշխանականները իրենց զանգվածին նաև թիմի ներսում համոզել , որ անհանգստանալու բան չկա, բայց, իհարկե, շատ անհա...
Արցախի նախագահը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի...
«Հիմա նոր ճգնաժամի մեջ ենք». ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդես է եկել որպես գլխավո...
ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։ Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կոպիրկին...