Քաղաքականություն

«4-րդ Հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը»․ Իշխան Սաղաթելյան

«4-րդ Հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը»․ Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱԺ ամբիոնից քննադատել է իշխանությունների՝ «իրական Հայաստանի» և 4-րդ Հանրապետության վերաբերյալ մոտեցումները։ «Երբ Հայաստանի Հանրապետությունից…


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱԺ ամբիոնից քննադատել է իշխանությունների՝ «իրական Հայաստանի» և 4-րդ Հանրապետության վերաբերյալ մոտեցումները։




«Երբ Հայաստանի Հանրապետությունից հանում եք «հայկական շահը», այն արդեն Հայաստանի Հանրապետություն չէ»,- ասել է Սաղաթելյանը։




Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են ներկայացնել, թե նոր Սահմանադրության և 4-րդ Հանրապետության հիմնադիրը պետք է լինի ՀՀ քաղաքացին, սակայն իրականում, ըստ նրա, այդ նախագծի հեղինակը իշխանությունը չէ։




«4-րդ Հանրապետության հիմնադիրը դուք չեք։ 4-րդ Հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը, նույնիսկ դիզայներական գործերով զբաղվում են եվրոպական որոշ պետություններ։ Դուք այդ պրոյեկտի PR մասնագետներն ու sales manager-ներն եք, որ փաթեթավորեք և վաճառեք մեր ժողովրդին»,- հայտարարել է Սաղաթելյանը։




Նա նաև նշել է, որ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, իր գնահատմամբ, կարող է Հայաստանի համար բերել նոր անվտանգային և տնտեսական խնդիրների։




«Ձեր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնալու ՀԱՊԿ-ից, բայց երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնալու։ Դուրս է մնալու ԵԱՏՄ-ից, բայց երբեք ԵՄ անդամ չի դառնալու»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։




Սաղաթելյանը իշխանություններին պատասխանատվություն է վերագրել նաև հնարավոր նոր մարտահրավերների համար՝ նշելով, որ հետագայում պատասխանատվությունը նախկին իշխանությունների, ռուսների կամ արցախահայերի վրա բարդելու փորձերը չեն ընդունվելու։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250