ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։
Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կոպիրկինը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների հիշատակին, ովքեր 2020 թվականին զոհվել են Երասխ բնակավայրի մոտ՝ մարտական առաջադրանք կատարելիս։
Դեսպանն այցելել է նաև Հայաստանի սահմանի «Տեղ» և «Պարույր Սևակ» սահմանակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց առօրյա և մարտական պատրաստության աշխատանքների առանձնահատկություններին։
Կապան քաղաքում Կոպիրկինին դիմավորել են քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր քաղաքի բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցելու համար, նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար։
Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների դիրք։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա.Վ.Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այս հատվածում զարգացող օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները։
Նմանատիպ հոդվածներ
«Շատ անհանգիստ են, որովհետև տեսնում են, թե ինչպես է շատանում մարդկանց քանակը». Լևոն Քոչարյան
Պետք է փորձեն իշխանականները իրենց զանգվածին նաև թիմի ներսում համոզել , որ անհանգստանալու բան չկա, բայց, իհարկե, շատ անհա...
«ՀԱՊԿ սահմանների երկայնքով լարվածության երկարաժամկետ օջախներ են ձևավորվում». Շոյգու
ՀԱՊԿ սահմանների մոտ լարվածության երկարաժամկետ օջախներ են ձևավորվում, ինչը պահանջում է շարունակաբար կատարելագործել կազմակ...
Շոյգուն ասել է` ինչու են դանդաղեցնում հարձակման տեմպերը
Ռուսական զինված ուժերը դանդաղեցնում են Ուկրաինայում հարձակման տեմպերը: Դա արվում է, որպեսզի բոլոր խաղաղ բնակիչները կարող...
«Թող դնեին Արցախի դրոշը ԱԳՆ-ում այն ժամանակ, երբ իրենք էին իշխանության». Միրզոյան
«Դիմադրություն» շարժման բողոքի ակցիայի շրջանակներում ՀՀ ԱԳՆ շենքի շրջափակումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանն այսօր ԱԺ–ում...