Շոյգուն ասել է` ինչու են դանդաղեցնում հարձակման տեմպերը
Ռուսական զինված ուժերը դանդաղեցնում են Ուկրաինայում հարձակման տեմպերը: Դա արվում է, որպեսզի բոլոր խաղաղ բնակիչները կարողանան լքել շրջապատված բնակավայրերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, գրում է life.ru-ն ։
«Որպեսզի բնակիչները լքեն շրջապատված բնակավայրերը, հայտարարվում են լռության ռեժիմներ և ստեղծվում են մարդասիրական միջանցքներ: Իհարկե, դա դանդաղեցնում է հարձակման տեմպերը, բայց դա արվում է միտումնավոր՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար»,- ասել է Շոյգուն:
Նա ընդգծել է, որ ռուսական բանակը, ի տարբերություն ուկրաինականի, չի հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին, որտեղ կարող են լինել քաղաքացիական անձինք։ Բարձր ճշգրտության զենքերն օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կրակային դիրքերն ու ռազմական օբյեկտները ոչնչացնելու համար։ Հանդիպման ընթացքում նախարարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել հատուկ գործողությունը մինչև առաջադրանքների ամբողջական կատարումը՝ չնայած արևմտյան երկրների ճնշմանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը քաղցկեղ ուներ. ամերիկացի կինոռեժիսորը մանրամասներ է պատմում
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն...
Հայտնի է սահմանազատման հարցերով հայաստանյան հանձնաժողովի կազմը. Փաշինյանը ստորագրել է որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգ...
Պուտինի դեմ անհաջող մահափորձ է տեղի ունեցել. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը պնդել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետ...
«Շատ անհանգիստ են, որովհետև տեսնում են, թե ինչպես է շատանում մարդկանց քանակը». Լևոն Քոչարյան
Պետք է փորձեն իշխանականները իրենց զանգվածին նաև թիմի ներսում համոզել , որ անհանգստանալու բան չկա, բայց, իհարկե, շատ անհա...