Բայդենը` Տեխասի դպրոցում տեղի ունեցածի մասին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք Է միջոցներ ձեռնարկի երկրի հասարակական վայրերում, հատկապես, ուսումնական հաստատություններում, հրաձգության հետ կապված նոր միջադեպերը կանխելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Որպես ազգ մենք պետք Է հարցնենք. մենք, հանուն Աստծո, ե՞րբ ենք հավաքվելու՝ դիմակայելու զենքի լոբբիին»,-նախագահն ազգին հղած ուղերձում ասել Է այն բանից հետո, երբ Տեխասի հարավի դպրոցներից մեկում իրականացված գնդակոծության հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել Է 18 երեխա եւ երկու չափահաս: Ավելի վաղ Բայդենը կարգադրել Է խոնարհել դրոշները ի հիշատակ զոհվածների:
Ինչպես հաղորդվել Է, գնդակոծությունը դպրոցում իրականացրել Էր 18-ամյա Սալվադոր Ռամոսը, որը, ոչնչացվել Է միջադեպի վայր ժամանած ոստիկանների կողմից: Նրանցից երկուսը փոխհրաձգության ընթացքում թեթեւ վերքեր են ստացել: Իշխանությունների տվյալներով՝ հրաձիգը մեքենան թողել Է դպրոցի մոտ, շենք մտել ատրճանակով եւ, ըստ որոշ տվյալների, հրացանով:
Դպրոց ուղեւորվելուց առաջ Ռամոսը կրակել Է իր տատիկի վրա, որն առայժմ ողջ Է եւ գտնվում Է հիվանդանոցներից մեկում: Հանցագործության դրդապատճառներն առայժմ չեն պարզվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նմանատիպ հոդվածներ
«Շատ անհանգիստ են, որովհետև տեսնում են, թե ինչպես է շատանում մարդկանց քանակը». Լևոն Քոչարյան
Պետք է փորձեն իշխանականները իրենց զանգվածին նաև թիմի ներսում համոզել , որ անհանգստանալու բան չկա, բայց, իհարկե, շատ անհա...
«ՀԱՊԿ սահմանների երկայնքով լարվածության երկարաժամկետ օջախներ են ձևավորվում». Շոյգու
ՀԱՊԿ սահմանների մոտ լարվածության երկարաժամկետ օջախներ են ձևավորվում, ինչը պահանջում է շարունակաբար կատարելագործել կազմակ...
Շոյգուն ասել է` ինչու են դանդաղեցնում հարձակման տեմպերը
Ռուսական զինված ուժերը դանդաղեցնում են Ուկրաինայում հարձակման տեմպերը: Դա արվում է, որպեսզի բոլոր խաղաղ բնակիչները կարող...
«Թող դնեին Արցախի դրոշը ԱԳՆ-ում այն ժամանակ, երբ իրենք էին իշխանության». Միրզոյան
«Դիմադրություն» շարժման բողոքի ակցիայի շրջանակներում ՀՀ ԱԳՆ շենքի շրջափակումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանն այսօր ԱԺ–ում...