Երևանում հնչել են կրակոցներ, մի քանի միլիոնի գողոնով բարձված Ford-ը կողաշրջվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 24-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՓԲ ընկերությանը պատկանող պահեստարանից գողացել են շահագործումից հանված և պահեստավորված հեռախոսային պղնձյա մալուխներ՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգքրի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի և մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած ութ անձանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել և բերման են ենթարկվել:
Վերջիններս ձերբակալվել են՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը
Մայիսի 23-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է և հայհոյանք...
Ողբերգական դեպք՝ Երևանում. մայրն ահազանգել է ոստիկանություն, որ դուստրը պատշգամբից իրեն ցած է նետել
Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գիշերը՝ ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բ...
Խոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկը պարեկային ծառայության ավտոմեքենայով տապալել է բետոնե էլեկտրասյունը
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայու...
24-ամյա երիտասարդը՝ 8-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քնն...