24-ամյա երիտասարդը՝ 8-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 14 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մի շարք հանգամանքներ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, 1998թ. ծնված, տասնվեց տարին լրացած երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, ակումբ այցելած տասներկու տարին չլրացած՝ 2014թ. ծնված աղջնակի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկը պարեկային ծառայության ավտոմեքենայով տապալել է բետոնե էլեկտրասյունը
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայու...
Երևանում հնչել են կրակոցներ, մի քանի միլիոնի գողոնով բարձված Ford-ը կողաշրջվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տա...
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Volvo-ն ու Lexus-ը, կա 4 վիրավոր
Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա...
30 և 29-ամյա տղամարդիկ դանակով և քարով հարվածել են իրենց ուղղությամբ նայող 54-ամյա անձին․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավ...