Պատահարներ
Խոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկը պարեկային ծառայության ավտոմեքենայով տապալել է բետոնե էլեկտրասյունը
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկ՝ 31-ամյա Պարույր Բաբայանը իր վարած Skoda Octavia մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան հին խճուղում՝ սգո սրահների ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, ըստ նախնակման տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ էլեկտրասյունը, որի վրա եղել են 6000 վոլտ էլեկտրալարեր, տապալվել է և փակել ճանապարհը։
[c03d5344079ebb88a2f444368454fc16.jpg]
[392d691d2ea02fca36aee292201fb0a3.jpg]
[692dfe74326ddd0c92b12eb23ea4a638.jpg]