Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել 32–ամյա քաղաքացուն պատկանող Volkswagen-ում
Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ- փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների ժամանումը, տեղի ուժերով մարվել է Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Ազատ Վարդանյանին պաստկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ապա տեղում հովացան աշխատանքներ են կատարել հրշեջ-փրկարարները:
Նմանատիպ հոդվածներ
Արարատի մարզում УАЗ-ի՝ մոտ 600 մետր գլորվելու հետևանքով 4 վիրավորներից մեկը՝ հիվանդանոցում մահացել է
Մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Գարեգին Եփրեմյանը: Ինչպես հայտնում է sha...
32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը
Մայիսի 23-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է և հայհոյանք...
Ողբերգական դեպք՝ Երևանում. մայրն ահազանգել է ոստիկանություն, որ դուստրը պատշգամբից իրեն ցած է նետել
Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գիշերը՝ ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բ...
Լուսանկար․ Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա
Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ օրը, ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս...