Լուսանկար․ Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա
Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ օրը, ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Պարզվել է՝ արջը ճանկռոտել ու կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին ու վերին վերջույթներին։
Կայքի տեղեկություններով՝ Ս. Լևոնյանը բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անսպասելի հարձակվել է նրա վրա։
[fdd2fa86811ad0f862274a9689c3f1be.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական ավտովթար «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. 1 մարդ մահացել է
Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլ...
Արարատի մարզում УАЗ-ի՝ մոտ 600 մետր գլորվելու հետևանքով 4 վիրավորներից մեկը՝ հիվանդանոցում մահացել է
Մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Գարեգին Եփրեմյանը: Ինչպես հայտնում է sha...
27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 57-ամյա հետիոտնին
Այսօր` մայիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Գևոր...
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ
Երեկ` մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհ...