Արարատի մարզում УАЗ-ի՝ մոտ 600 մետր գլորվելու հետևանքով 4 վիրավորներից մեկը՝ հիվանդանոցում մահացել է
Մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Գարեգին Եփրեմյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 8-ին՝ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում ավտովթարի ենթարկվելուց հետո, ինչի հետևանքով Գ. Եփրեմյանն ու ևս 3 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին հիվանդանոց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Եղիշե Կարապետյանը իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում կորցրել էր ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել էր ձորում:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով վարորդ Ե. Կարապետյանն ու ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 35-ամյա Յուրա Սողոմոնյանը, 35-ամյա Գրիշա Մանուկյանը և 43-ամյա Գարեգին Եփրեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
[c99d4bf46e40d94e1885c85a320107d6.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկար․ Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա
Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ օրը, ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս...
27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 57-ամյա հետիոտնին
Այսօր` մայիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Գևոր...
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ
Երեկ` մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհ...
Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել 32–ամյա քաղաքացուն պատկանող Volkswagen-ում
Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությա...