Ռուսաստանում 2025-ից կարգելվեն օտարերկրյա տեղեկատվական անվտանգության համակարգերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ 2025 թվականից օտարերկրյա տեղեկատվական անվտանգության համակարգերը կարգելվեն՝ երկրի դեմ «տեղեկատվական պատերազմի» պատճառով։ Այս մասին գրում է ռադիո «Свобода»-ն:
Նշվում է, որ փոխարենը երկրի նախագահն առաջարկել է ստեղծել տեղեկատվական անվտանգության միասնական պետական համակարգ։ Պուտինն այս մասին ասել է Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
«Կրիտիկական նշանակության օբյեկտների տեղեկատվական անվտանգության ապահովման համար բոլոր կառույցների գործողությունների համակարգումը պետք է ամրագրվի ռազմավարական մակարդակում»,- կարծում է Պուտինը։
Նրա կարծիքով, դա անհրաժեշտ է «տարբեր պետությունների» կողմից ռուսական կառույցների և ծառայությունների վրա կիբերհարձակումների աճի պատճառով։
Տեղեկատվության պաշտպանության գործիքները ներառում են՝ հակավիրուսային ծրագրեր, DDoS հարձակումները կանխելու ծրագրեր, արտահոսքի պաշտպանության համակարգ, օգտատերերի նույնականացման ծառայություններ և այլն:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանը դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնվեց. Էդուարդ Աղաջանյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հայտարարել է, թե Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերություններ...
Բայդենը շնորհավորել է Ալիևին և խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինչպես նաև Ուկրաինային հումանիտար և էներգետիկ օգնությունը կարևոր ու...