Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանը դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնվեց. Էդուարդ Աղաջանյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հայտարարել է, թե Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաև Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու՝ Երևանի առաջարկը, չնայած դրան՝ վաղ է համարում հարցը վերջնականապես փակելը: Այս մասին գրում է Factor. am-ը:
«Մինչ այժմ մենք Ադրբեջանից դրական արձագանք չենք ստացել այս առաջարկներին, բայց ջանքեր են գործադրվում, որ այդ բանակցությունները հնարավոր դառնան»,- ասել է ՀՀ ԱԳՆ-ն։
Բաքուն մերժե՞լ է, թե՞ դեռևս չի ընդունում ՀՀ-ի առաջարկած վեց կետերը։
Factor TV-ի հարցազրույցում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշում է․ «Ադրբեջանի ԱԳ նախարարը մի քանի օր առաջ անդրադարձել էր ՀՀ-ի կողմից առաջարկված վեց կետերին, որակում էր արձագանք և գնահատում տարօրինակ։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի գնահատականն է տարօրինակ, որովհետև մեր առաջարկի վերնագիրը հենց «Պատասխան առաջարկներ էր Ադրբեջանի կետերին»։ Պարզ չէ՝ ինչի՞ մեջ էր Ադրբեջանի նախարարի զարմանքը։ Ադրբեջանը ոչ կառուցողական է տրամադրված։ Վարչապետի հայտնի ելույթից հետո Ադրբեջանը հայտնվեց դիվանագիտական մեկուսացման մեջ, որովհետև բոլոր միջազգային գործընկերները՝ թե՛ պետություններ, թե՛ կառույցներ, ամբողջությամբ ըմբռնում և կիսում են մեր տեսակետները, մեզ ազդակներ են ուղարկում, որ այն, ինչ անում է և ինչպես իրեն պահում է Ադրբեջանը, որևէ կերպ ընդունելի չէ և հասկանալի չէ։ Սա չի կարող հետագա գործընթացի վրա չունենալ իր ազդեցությունը և արդյունքները։ Դրա ականատեսը լինում ենք հիմա և հետագայում նույնպես կունենանք»:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
ՏԵՍԱՆՈՅՒԹ. Արարատ Միրզոյանը նշել է, թե ինչու չի կայացել Ադրբեջանի հետ սահմանազատման հարցով հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` Հայաստան...
Բայդենը շնորհավորել է Ալիևին և խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինչպես նաև Ուկրաինային հումանիտար և էներգետիկ օգնությունը կարևոր ու...