Բայդենը շնորհավորել է Ալիևին և խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինչպես նաև Ուկրաինային հումանիտար և էներգետիկ օգնությունը կարևոր ուղերձ է: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իլհամ Ալիևին Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ ուղղած շնորհավորանքի մեջ։
Ինչպես հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքը՝ Բայդենն իր ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանը։
«Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել ակտիվացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումները և հաստատել Ադրբեջանի տնտեսական, տրանսպորտային և մարդկային կապերը, «ինչը թույլ կտա բարգավաճել ողջ Կովկասին և Տրանսկասպյան տարածաշրջանին»: «ԱՄՆ-ն հաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանն ու ինքնիշխանությանը։ Մենք հույս ունենք ընդլայնել մեր հարաբերությունների առաջիկա տարիների և տասնամյակների համար», – ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանը դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնվեց. Էդուարդ Աղաջանյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հայտարարել է, թե Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերություններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է Փաշինյան - Ալիև - Միշել եռակողմ հանդիպումը
Այսօր Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական Խորհրդի նախագահ Խառ...