ԱՄՆ-ը Չինաստանից 40 միլիարդ դոլարի պարտք կվերցնի Ուկրաինային օգնելու համար. ամերիկացի սենատոր
ԱՄՆ Կենտուկի նահանգից սենատոր Ռենդ Փոլը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստիպված կլինի Չինաստանից պարտք վերցնել՝ Ուկրաինային ռեկորդային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթ տրամադրելու համար, գրում է Breitbart-ը։
Սենատորն ընդգծել է, որ ԱՄՆ բյուջեն չունի այն միջոցները, որոնք անհրաժեշտ են Կիևին խոստացած պարտավորությունները կատարելու համար։
«Կարծում եմ՝ կարևոր է իմանալ, որ մենք գումար չունենք ուղարկելու, մենք պետք է պարտք վերցնենք Չինաստանից՝ միջոցներ ուղարկելու Ուկրաինա», - ասել է Փոլը:
Նրա խոսքով, այլ երկրին ռազմական օգնություն տրամադրելու համար պարտք վերցնելը չարդարացված է։ Սենատորը կարծում է, որ շատերը կհամաձայնվեին այս վարկի հետ, այդ թվում՝ հանրապետականները, եթե միջոցներն ուղղվեին սոցիալական նոր ծրագրի ֆինանսավորմանը։ Բայց այն իրավիճակում, երբ խոսքը գնում է այլ երկրին ռազմական օգնության մասին, դժվար թե դա արդարացված փոխառություն լինի, պնդում է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ասիա կատարած այցի ժամանակ Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագիծ է ստորագրելու։
Մինչ այս Փոլը Կոնգրեսում միանձնյա արգելափակել էր Ուկրաինային գրեթե 40 մլրդ դոլարի չափով օգնություն հատկացնելու մասին օրինագծի ընդունումը։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
ՏԵՍԱՆՈՅՒԹ. Արարատ Միրզոյանը նշել է, թե ինչու չի կայացել Ադրբեջանի հետ սահմանազատման հարցով հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` Հայաստան...
Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանը դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնվեց. Էդուարդ Աղաջանյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հայտարարել է, թե Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերություններ...