ԱՄՆ-ն Ռուսաստանի համար թշնամական պետություն է․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքն ու ԱՄՆ-ն, որոնք Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում, վերածվել են թշնամական պետությունների։
«Այն, ինչն այսօր տեղի է ունենում, ինչին մենք բախվում ենք, հիբրիդային պատերազմ է։ Դա արտահայտվում է ոչ միայն նրանով, որ ամերիկյան ու բրիտանական խորհրդականները ուկրաինական զինված ազգայնականներին թելադրում են՝ ինչ անել, հետախուզական ինֆորմացիա են տրամադրում նրանց և այլն։ Ոչ։ Նրանք մեր դեմ ծավալել են դիվանագիտական պատերազմ, քաղաքական պատերազմ, աշխարհից մեզ մեկուսացնելու փորձեր են անում, ծավալել են տնտեսական պատերազմ»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ մինչ այս Արևմուտքին ու ԱՄՆ-ին տրվող «ոչ բարեկամական պետություններ» ձևակերպումը մեղմ է։
«Մենք նախկինի պես նրանց անվանում են ոչ բարեկամական պետություններ, բայց ես կասեի, որ նրանք արդեն թշնամական պետություններ են, որովհետև այն, ինչը նրանք են անում, պատերազմ է»,- հայտարարել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է
ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը եկավ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխա...
ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում ընդդիմության ցույցերի մասին
Ռուսաստանը հայաստանյան բողոքի շարժումը դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին։ Ի...
«Ոստիկանության վարկանիշը ահռելի աճ է գրանցել». Ալեքսանյան
«Քանի որ պարոն Ֆիդանյանը այստեղ է, ուզում եմ բոլորիս անունից ու նաև ինձ օրական գրող հարյուրավոր քաղաքացիների անունից շնո...
«Ինձ հարց են տալիս՝ ճի՞շտ է, որ մոբիլիզացիա է լինելու, պատասխանում եմ...». Կադիրով
Իրավիճակը հանգիստ է, մենք 100 տոկոսով գնում ենք ըստ ծրագրի, մենք կազատագրենք Ուկրաինան. այս մասին հայտարարել է Չեչնիայի...