«Ինձ հարց են տալիս՝ ճի՞շտ է, որ մոբիլիզացիա է լինելու, պատասխանում եմ...». Կադիրով
Իրավիճակը հանգիստ է, մենք 100 տոկոսով գնում ենք ըստ ծրագրի, մենք կազատագրենք Ուկրաինան. այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Չեչեն մարտիկների հետ Մարիուպոլում գտնվող Կադիրովը նաև ասել է, որ Ռուսաստանում այժմ մոբիլիզացիայի կարիք չկա, բայց ռուսները պետք է մոբիլիզացվեն և միավորվեն պետության ղեկավարի շուրջ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ինձ շատ հարցեր են տալիս՝ ճի՞շտ է, որ մոբիլիզացիա է լինելու (Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ կապված), պատասխանում եմ, որ ոչ ոք մոբիլիզացիա չհայտարարի, մենք բոլորս պետք է մոբիլիզացիա անենք, համախմբվենք, կանգնենք մեր նախագահի կողքին ու ապահովենք մեր պետության անվտանգությունը: Սա հայրենասիրություն է»,- չորեքշաբթի ասել է Կադիրովը «Նոր հորիզոններ» մարաթոնում:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է
ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը եկավ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխա...
ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում ընդդիմության ցույցերի մասին
Ռուսաստանը հայաստանյան բողոքի շարժումը դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին։ Ի...
«Ոստիկանության վարկանիշը ահռելի աճ է գրանցել». Ալեքսանյան
«Քանի որ պարոն Ֆիդանյանը այստեղ է, ուզում եմ բոլորիս անունից ու նաև ինձ օրական գրող հարյուրավոր քաղաքացիների անունից շնո...
«Ես վախենում եմ Ամենակարողի և Պուտինի պատժամիջոցներից, մնացածն անհեթեթություն է». Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «ծիծաղելի» է որակել իր և ընտանիքի անդամների նկատմամբ արևմտյան երկրների կողմից սահմանված...