ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում ընդդիմության ցույցերի մասին
Ռուսաստանը հայաստանյան բողոքի շարժումը դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Դա Հայաստանի ներքին գործն է` այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ, և այն, ինչ հայտարարում է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Մենք գիտենք այդ մասին և այդ գործընթացներին չենք միջամտում»,- ասել է Ռուդենկոն։
Հիշեցնենք` ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է
ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը եկավ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխա...
«Ոստիկանության վարկանիշը ահռելի աճ է գրանցել». Ալեքսանյան
«Քանի որ պարոն Ֆիդանյանը այստեղ է, ուզում եմ բոլորիս անունից ու նաև ինձ օրական գրող հարյուրավոր քաղաքացիների անունից շնո...
«Ինձ հարց են տալիս՝ ճի՞շտ է, որ մոբիլիզացիա է լինելու, պատասխանում եմ...». Կադիրով
Իրավիճակը հանգիստ է, մենք 100 տոկոսով գնում ենք ըստ ծրագրի, մենք կազատագրենք Ուկրաինան. այս մասին հայտարարել է Չեչնիայի...
«Ընդդիմության այսօրվա ակցիային մասնակցել է ընդամենը 730 մարդ». Չախոյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ընդդիմության այսօր...