Պենտագոնի ղեկավարն ու Շոյգուն 1 ժամից ավելի բանակցություններ են ունեցել
Մայիսի 13-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ և չեն հանգեցրել որևէ կոնկրետ հարցի լուծման։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին, գրում է Газета-ն:
Վարչակազմի պաշտոնյայի խոսքով՝ «զանգը, որը Օսթինը խնդրել էր, տևել է մոտ մեկ ժամ, բայց չի լուծել որևէ կոնկրետ խնդիր կամ ուղղակի փոփոխությունների չի հանգեցրել»՝ կապված Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետ։
Ավելի վաղ նշվում էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն առաջին անգամ զրուցել են փետրվարի կեսերից ի վեր։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի հետ կապված հարցեր։ Պենտագոնն ընդգծել է, որ Օսթինը Շոյգուին հորդորել է անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայում և ընդգծել է երկու երկրների ռազմական նախարարությունների միջև կապի գծերի պահպանման կարևորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Չորս երկիր հետ է կանչել Կոսովոյի անկախությունը ճանաչելու որոշումը. Սերբիայի ԱԳՆ
Չորս երկիր հետ է կանչել Կոսովոյի անկախությունը ճանաչելու որոշումը, հայտնում է Սերբիայի ԱԳՆ-ն: Ինչպես գրում է Интерфакс-ը...
Բումերանգի էֆեկտը ոչ ոք չի չեղարկել. «Մամիկոն Ասլանյան՞ դաշինքի հայտարարությունը
Վանաձորի ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է իր գլխավորած դաշինքը չի մասնակցելու...