Ոստիկանությունը հերքել է տեղեկությունը, թե իր աշխատակիցներն իրենց կամքով սկսել են հեռանալ
ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել.
«Օրերս լրատվական կայքերում, սոցցանցում և քաղաքական գործիչների կողմից տեղեկություններ են տարածվում, որ վերջին օրերին բազմաթիվ ոստիկաններ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում։
Մասնավորապես, շրջանառվում է 3 ծառայողի տվյալ։
Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողներ Խաչիկ Թովմասյանի ու Նարեկ Հարությունյանի կողմից չեն ստացվել ոստիկանությունում ծառայությունից ազատվելու վերաբերյալ զեկուցագրեր, և նրանք հանդիսանում են ոստիկանության ծառայողներ, իսկ Բենիկ Արզումանյանը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից մայիսի 12-ին, իր՝ ապրիլի 7-ին ներկայացրած զեկուցագրի հիման վրա։
Հարկ ենք համարում ընդգծել, որ ապրիլի 7-ին հանրապետությունում քաղաքական որևէ ակցիա տեղի չէր ունենում։
Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, որի ծառայության հիմնական նպատակներն են հասարակական անվտանգության ապահովումն ու հանցավորության դեմ պայքարը։
Կոչ ենք անում զերծ մնալ ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց»:
Նմանատիպ հոդվածներ
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Չորս երկիր հետ է կանչել Կոսովոյի անկախությունը ճանաչելու որոշումը. Սերբիայի ԱԳՆ
Չորս երկիր հետ է կանչել Կոսովոյի անկախությունը ճանաչելու որոշումը, հայտնում է Սերբիայի ԱԳՆ-ն: Ինչպես գրում է Интерфакс-ը...
Բումերանգի էֆեկտը ոչ ոք չի չեղարկել. «Մամիկոն Ասլանյան՞ դաշինքի հայտարարությունը
Վանաձորի ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է իր գլխավորած դաշինքը չի մասնակցելու...