Սոս Ջանիբեկյանը «100 տուն Արցախում» նախագծում սովորական վարձու աշխատող է. Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է դերասան Սոս Ջանիբեկյանի շուրջ ստեղծված աղմուկին։
Բաբայանը դատապարտել է դերասանի հետ տեղի ունեցած միջադեպը, սակայն խոսել է «մանիպուլյատիվ հանգամանքի» մասին։
«Հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանի հետ տեղի ունեցածը, անկախ այն հանգամանքից, որ հենց Սոսի կողմից սադրանքի մասին արդեն խոսել եմ, աներկբա դատապարտելի է:
Առիթ ունեցել ենք մեր դիրքորոշումն այդ դեպքի առթիվ հայտնելու, որը հենված է օրինականության սկզբունքի պահպանման և ֆիզիկական հաշվեհարդարի բացառման սյուներին:
Բայց մի մանիպուլյատիվ հանգամանք կա, որն այս իշխանությունը կիրառում է: Նրանք փորձում են Սոսին դարձնել հայրենապաշտ ու Արցախը սիրող մի գործչի, որն, իբր, մեծ բարեգործական ծրագիր է իրականացնում Արցախի բնակչության համար:
Ինչի՞ մասին է խոսքը․ բարեգործական այդ ծրագիրը կոչվում է «100 տուն Արցախում»: Սակայն այս նախագծում Սոսը, պարզվում է, սովորական վարձու աշխատող է: Այսինքն՝ Սոսը որևէ կերպ, իր այդ գործունեությամբ, ոչ միայն որևէ բարեգործություն չի անում, այլ միանգամայն հակառակը, Սոսն իր անձնական բարեկեցությունն է ապահովում այդ նախագծին մասնակցելով:
Այլ կերպ ասած՝ իրական բարեգործներն իրենց անձնական միջոցներից մաս են հատկացնում, որպեսզի Արցախում 100 տուն հատկացվի դրա կարիքն ունեցողներին, իսկ Սոսը հենց այդ միջոցներից ստանում է աշխատավարձ և իր անձնական միջոցներն ավելացնում: Ընդ որում՝ առանձնահատուկ ընգծում եմ, որ սրանով Սոսին որևէ կերպ չեմ քննադատում, չեմ մեղադրում, նրա կատարած աշխատանքը չեմ արժեզրկում: Նա իր աշխատանքն է կատարում, որի դիմաց էլ ստանում է վարձատրություն: Բայց, ակնհայտ է, որ նրան այդ աշխատանքով պայմանավորված բարեգործ կամ մեծ հայրենասեր դարձնելը սոսկ մանիպուլյատիվ հնարք է, որն այս իշխանությունն անում է հնարավոր ամեն քայլին:
Ի դեպ, սա նույնն է, թե Համահայկական հիմնադրամի տնօրենին վերագրենք մեծ բարեգործի դերը, մինչդեռ բոլորս գիտենք, որ նա ընդամենը կառավարում է մեծ բարեգործների հանգանակած գումարները: Դրա համար ստանում է բարձր աշխատավարձ և այդպիսով բարելավում է իր անձնական միջոցները»,-գրել է Բաբայանը։
Նմանատիպ հոդվածներ
«Լափառոշ բերանով ինչ-որ անհասկանալի էակներ էին»․ Գեղամ Մանուկյանը՝ Գյումրիի միջադեպի մասին
Իշխանությունը տնայնագործական սադրանքների է գնում, երեկ մի ձայնագրություն լսեցի, որտեղ երկու ՔՊ-ականով ընդդիմության հանրա...
«Դրանք պատմական հայկական հողեր են»․ Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարություններին
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է. «Ադրբեջանական այսօրվա հայտարարությունները, թե&n...
«Երևանը համաձայնել է, որ սահմանազատման հանձնաժողովը ղեկավարեն փոխվարչապետները»․ Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով համատեղ հանձնաժողո...
«Սեյրան Օհանյանը Շուշիից առանց նախազգուշացնելու հեռացավ՝ ինձ ու զինվորներին թողնելով միայնակ»․ Սիսեռյան
«Այդ օրերին ընդհանուր անհասկանալի իրավիճակ էր, և ոչ միայն Շուշիում: Տարբեր տեղերից սխալ տեղեկատվություն էր փոխանցվում։ Ա...