«Դրանք պատմական հայկական հողեր են»․ Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարություններին
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Ադրբեջանական այսօրվա հայտարարությունները, թե Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով», մեզ համար բացարձակ անընդունելի են:
Այդ հեռանկարը լի է կործանարար վտանգներով. իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարվելու է մեր ողջ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, ճանապարհների անվտանգությունն ու կապը համայնքների միջև, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ կամ կենցաղային լեզվով` փախստականներ և այլն:
Տավուշի մարզի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են:
«Անկլավային» տրամաբանությունն ինքը հենց մարդու իրավունքների անտեսման, պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով տևական ժամանակ զարգացնում էին նաև Հայաստանի մի շարք անպատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Առհասարակ, «անկլավ» մեխանիկական-քաղաքական ձևակերպումը պետք է դուրս գա բոլոր քննարկումներից»:
Նմանատիպ հոդվածներ
«Սեյրան Օհանյանը Շուշիից առանց նախազգուշացնելու հեռացավ՝ ինձ ու զինվորներին թողնելով միայնակ»․ Սիսեռյան
«Այդ օրերին ընդհանուր անհասկանալի իրավիճակ էր, և ոչ միայն Շուշիում: Տարբեր տեղերից սխալ տեղեկատվություն էր փոխանցվում։ Ա...
«Ներկ չեն լցրել»․ ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա ոչ թե ներկ են լցրել, այլ օշարակ։ Նա Վարշավայում տեղի ունեցած միջադեպի մանրամասն...
Սոս Ջանիբեկյանը «100 տուն Արցախում» նախագծում սովորական վարձու աշխատող է. Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է դերասան Սոս Ջանիբեկյանի շուրջ ստեղծված աղմուկին։Բաբա...
«Պուտինը մեզ այլ ընտրություն չի թողնում»․ Շոլց
Մոսկվան Բեռլինին այլ ընտրություն չի թողնում, քան Կիևին զենք մատակարարելը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շո...