«Լափառոշ բերանով ինչ-որ անհասկանալի էակներ էին»․ Գեղամ Մանուկյանը՝ Գյումրիի միջադեպի մասին
Իշխանությունը տնայնագործական սադրանքների է գնում, երեկ մի ձայնագրություն լսեցի, որտեղ երկու ՔՊ-ականով ընդդիմության հանրահավաքին մարդ բերելու համար իբր մեկը մեկին փող է բաժանում, ուղղակի մեղք են: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, Երեւանում անհնազանդության երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, երբ ցուցարար երիտասարդները ծեծի էին ենթարկել տարեց տղամարդկանց, նա ասաց.
«Այդ պապիկ-պապիկ որ ասում են, ուղղակի ես մեքենայի մեջ էի, թե չէ առաջիններից մեկը ես կլինեի: Էդ պապիկներից որեւէ մեկը պապիկ չէր: Էդ պապիկների պահվածքը, հայհոյանքը, ագրեսիվությունն ու 2 կոպեկի համար նման պատվեր կատարելը, վստահաբար նորմալ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր: Տվյալ դեպքում դիմացը կանգնած էին ամենաայլանդակ հայհոյանքով, ինչպես գյումեցիներն են ասում՝ լափառոշ բերանով ինչ-որ անհասկանալի էակներ, որոնք ուղղակի հատուկ հանձնարարությամբ եկել էին: Բազմաթիվ մեքենաների վրա էին հարձակվում, հավկիթ էին նետում, հարվածում էին: Մեր տղաներից մեկի մեքենան ամբողջությամբ վնասվել է: Կարծում եմ՝ նախաքննությունը կպարզի»,-ասել է Մանուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Սեյրան Օհանյանը Շուշիից առանց նախազգուշացնելու հեռացավ՝ ինձ ու զինվորներին թողնելով միայնակ»․ Սիսեռյան
«Այդ օրերին ընդհանուր անհասկանալի իրավիճակ էր, և ոչ միայն Շուշիում: Տարբեր տեղերից սխալ տեղեկատվություն էր փոխանցվում։ Ա...
«Ներկ չեն լցրել»․ ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա ոչ թե ներկ են լցրել, այլ օշարակ։ Նա Վարշավայում տեղի ունեցած միջադեպի մանրամասն...
Սոս Ջանիբեկյանը «100 տուն Արցախում» նախագծում սովորական վարձու աշխատող է. Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է դերասան Սոս Ջանիբեկյանի շուրջ ստեղծված աղմուկին։Բաբա...
«Պուտինը մեզ այլ ընտրություն չի թողնում»․ Շոլց
Մոսկվան Բեռլինին այլ ընտրություն չի թողնում, քան Կիևին զենք մատակարարելը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շո...