«Երևանը համաձայնել է, որ սահմանազատման հանձնաժողովը ղեկավարեն փոխվարչապետները»․ Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով համատեղ հանձնաժողովի կազմի վերաբերյալ Երևանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարը պարզաբանել է, որ հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ, ինչից հետո երկու հեռախոսազրույց է կայացել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
«Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այսինքն՝ անձը, որը կգլխավորի հանձնաժողովը, պետք է փոխվարչապետ լինի։ Դեռ առաջին հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը ըմբռնումով ընդունեց դա՝ ասելով, որ այդ առաջարկը քննարկելու համար Հայաստանում լրացուցիչ ժամանակ է պետք։ Հետո հայկական կողմը հայտարարեց, որ այդ առաջարկն ընդունելի է իրենց համար»,- ասել է Բայրամովը լրագրողներին։
Նրա խոսքով՝ կողմերի միջև հանձնաժողովի կազմի վերաբերյալ պայմանավորվածություն կա։
«Ադրբեջանական կողմն արդեն ապրիլին էր պատրաստ այդ նիստի անցկացմանը։ Երբ հայկական կողմը կատարի իր ընթացակարգերը, նիստը հնարավոր կլինի անցկացնել»,- հավելել է նախարարը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունում հայտարարել էին, որ Փաշինյանն ու Ալիևը ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում իրենց ԱԳՆ-ներին հանձնարարել են նախապատրաստվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի համաձայնագրին համապատասխան:
Նմանատիպ հոդվածներ
«Սեյրան Օհանյանը Շուշիից առանց նախազգուշացնելու հեռացավ՝ ինձ ու զինվորներին թողնելով միայնակ»․ Սիսեռյան
«Այդ օրերին ընդհանուր անհասկանալի իրավիճակ էր, և ոչ միայն Շուշիում: Տարբեր տեղերից սխալ տեղեկատվություն էր փոխանցվում։ Ա...
«Ներկ չեն լցրել»․ ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա ոչ թե ներկ են լցրել, այլ օշարակ։ Նա Վարշավայում տեղի ունեցած միջադեպի մանրամասն...
Սոս Ջանիբեկյանը «100 տուն Արցախում» նախագծում սովորական վարձու աշխատող է. Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է դերասան Սոս Ջանիբեկյանի շուրջ ստեղծված աղմուկին։Բաբա...
«Պուտինը մեզ այլ ընտրություն չի թողնում»․ Շոլց
Մոսկվան Բեռլինին այլ ընտրություն չի թողնում, քան Կիևին զենք մատակարարելը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շո...