Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշումը կկայացնի օրեր անց
Ֆինլանդիան մեկ շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է երկրի վարչապետ Սաննա Մարինը:
Ավելի վաղ Ֆինլանդիայում խորհրդարանի անդամների մեծամասնությունն արդեն արտահայտվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Ֆինլանդիայի խորհրդարանի փոխնախագահ Էրկկի Տուոմիոյան նշել է, որ արդեն պարզ է, որ նման որոշմանը սատարում է «խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը, որը ցանկանում է որքան հնարավոր է շուտ Ֆինլանդիան տեսնել» դաշինքում։
Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության վերաբերյալ որոշումը կկայացվի մայիսի 12-ին, որից հետո կուսակցության վարչությունը պետք է համապատասխան որոշում կայացնի։ Եթե որոշումը դրական լինի, անդամակցության հայտ կուղարկվի ՆԱՏՕ-ին, քանի որ մյուս կուսակցություններն արդեն պաշտպանել են նման քայլը։ Խորհրդարանի կուսակցությունների մեծ մասը նաև դեմ է արտահայտվել այդ հարցով համապետական հանրաքվեի անցկացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա. որն է այցի նպատակը
Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին կմասն...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին նոր անցակետերի տեղակայման որոշում է կայացրել
Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գ...
Սահմանազատման հանձնաժողովի կազմը պատրաստ է․ ԱԽ քարտուղար
Արցախի կարգավիճակը բխելու է անվտանգությունից ու իրավունքների պաշտպանությունից։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրող...
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...