Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին նոր անցակետերի տեղակայման որոշում է կայացրել
Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գտնվում են», հայտնում է նախարարների կաբինետի կառավարական կայքը։ Որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության ադրբեջանական ծառայությունից:
Ըստ որոշման, ինչպես և Ադրբեջանի պետական սահմանի մյուս անցակետերի դեպքում, այս դեպքում էլ հստակ սահմանված են պետական սահմանով նշված անցակետերի անվանումները (համարը) և այն տարածքների ցանկը, որտեղ դրանք գտնվում են։
Փոփոխություններին համապատասխան՝ հատկացվել են չորս լրացուցիչ անցակետեր՝
Էյվազլի անցակետը Կուբաթլուի շրջանում (Որոտան գյուղ) (Հայաստան-Ադրբեջան սահմանին),
Ղազանչի անցակետ Զանգիլանի (Կովսականի) շրջանում (Ղազանչի գյուղ), (Հայաստան-Ադրբեջան սահմանին),
Ֆուզուլիի միջազգային օդանավակայանի անցակետ (Ֆուզուլիի շրջան, Միրզաջամալլի գյուղ),
Զագաթալա միջազգային օդանավակայանի անցակետ (Զագաթալայի շրջան, Մուխախ գյուղ):
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա. որն է այցի նպատակը
Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին կմասն...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...