ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Անիմաստ լարվածություն եք ստեղծում»․ Քոչարյանը՝ դատավորին
Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին ներկայացված էր երկու միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և Արմեն Գևորգյանի երկրից բացակայելու վերաբերյալ։
Դատավորը հայտարարեց, որ նախ անցնում են ապացույցների հետազոտմանը, ապա նոր միայն միջնորդությունների քննարկմանը։ Պաշտպաններն անհամաձայնություն հայտնեցին և խնդրեցին ընդմիջում՝ խորհրդակցելու համար, սակայն դատավորը մերժեց՝ նշելով, որ կարող են ցածրաձայն տեղում խորհրդակցել, ինչից հետո պաշտպաններն առանց թույլտվության դուրս եկան դատական նիստերի դահլիճից՝ խորհրդակցելու համար։
Դատարանն արձանագրեց, որ պաշտպանները լքել են դահլիճը՝ առանց թույլտվության։
«Անիմաստ լարվածություն եք ստեղծում»,- դատավոր Աննա Դանիբեկյանին ասաց Ռոբերտ Քոչարյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ Factor.am-ի
|
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը քննադատեց ՀԱՊԿ-ին
Նիկոլ Փաշինյանը քննադատել է ՀԱՊԿ-ին 2020 թվականին Ադրբեջանի հետ հակամարտության ժամանակ իր գործողությունների համար։ Փաշին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արեք ստեղ, արա»․ բողոքի ակցիայի ներկայացուցիչները բերման են ենթարկվում
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք Երևանում կրկին մեկնարկել է ընդդիմադիրների անհանազանդության ակցիան։ Տարածվող տեսակադրերում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալ Ջազիրան» ցուցադրել է սառնարանային մեքենա՝ ռուս զինվորների դիերով
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը Կիևի մարզում ցուցադրել է սառնարանային մեքենա՝ ռուս զինվորների դիերով: Nexta Live-ը նշում է, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է երեխան ծիծաղեցնում «Հաղթանակի շքերթի» մասնակիցներին
Ռուսական մեդիատիրույթում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե պատուհանագոգին կանգնած փոքրիկ տղան ինչպես է իր մասնակ...