Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Տիգրանաշենի և Տավուշի յոթ գյուղերի մասին
Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ենթադրվում է, որ հայկական կողմը համաձայնել է սկսել խաղաղ համաձայնագրի և դելիմիտացիայի գործընթացը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է այդ երկրի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանալու են Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկների հիման վրա։ Խալաֆովը նաեւ հայտարարել է, որ Ղազախի շրջանի 7 և Քյարքի գյուղերի վերադարձը կիրականացվի սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան։
«Ադրբեջանի կազմ այդ տարածքների վերադարձի հետ կապված հարցը կլուծվի բանակցությունների արդյունքում»,- ընդգծել է ավտորիտար երկրի պաշտոնյան։
Նշենք, որ խոսքը մասնավորապես Հայաստանի Տավուշի մարզի յոթ գյուղերի և Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի:
Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ հինգշաբթի կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ անկալվների հարց բանակցությունների ընթացքում չի քննարկվում, սակայն Երևանը հույս ունի, որ ադրբեջանական անկլավները կմնան Հայաստանի կազմում, իսկ հայկականները՝ Ադրբեջանի։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմ...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչ...
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...