Հրթիռային հարձակման պատճառով Շառլ Միշելի և Ուկրաինայի վարչապետի հանդիպումը ընդհատվել է
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ստիպված է եղել ընդհատել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ Օդեսայում ընթացող հանդիպումը՝ հրթիռային հարձակման պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին։ ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ Միշելը ստիպված էր ընդհատել հանդիպումը եւ պատսպարվել, երբ քաղաքի վրա «հրթիռներ տեղացին»:
Հարվածը տեղի է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ բանակցությունների ժամանակ։ «Վարչապետի հետ հանդիպման ժամանակ մասնակիցները ստիպված եղան ընդհատել հանդիպումը՝ պատսպարվելու համար, քանի որ հրթիռները կրկին ընկան Օդեսայի վրա»,- ասել է պաշտոնյան։
Տեսակոնֆերանսի ձեւաչափով բանակցություններին միացած Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Միշելին Հաղթանակի օրը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի պարտության տարելիցի օրը, Ուկրաինա այցի համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա. որն է այցի նպատակը
Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին կմասն...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին նոր անցակետերի տեղակայման որոշում է կայացրել
Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գ...
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կ...