Բոլոր ջանքերը կգործադրենք Պուտինին և Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար. «Մեծ յոթնյակ»
«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և խոստացել միջազգային իրավունքին համապատասխան պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի դեմ ագրեսիայի ճարտարապետներին ու մեղսակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին․ «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք նախագահ Պուտինին և այս ագրեսիայի ճարտարապետներին ու մեղսակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Դա անելու համար մենք կշարունակենք աշխատել մեր դաշնակիցների և գործընկերների հետ ամբողջ աշխարհում»:
G7-ի ղեկավարները վերահաստատել են իրենց աջակցությունը հանցագործությունների մեղավորներին լիարժեք պատասխանատվության ենթարկելու բոլոր ջանքերին:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմ...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչ...