ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 35-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 35-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 01։53-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից և տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում կանչով մեկնած շտապօգնության խումբը հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դի՝ գլխի վնասվածքով։
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ վերոնշյալ բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել է նույն բնակարանի բնակչուհու դի՝ մարմնական վնասվածքներով։
Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել և զննության են ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքները նկարահանող տեսախցիկների տեսանյութերը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով 35-ամյա կնոջ ամուսինն է:
Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպ է գրանցվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 25...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է վերամբարձ կռունկի ողբերգական վթարի պահը
Պարզվել է ապրիլի 29-ին Երևանում՝ Դավիթ-Բեկի պողոտայում վերամբարձ կռունկի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդներին ստիպելով փակել են տվել Կիևյան և Դավիթաշեն կամուրջները․ հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաքղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավ չե՞ս, արա´. բերետավորները բերման ենթարկեցին Չախալյանին ու «Փաշինյանին»
«Ազատագրական շարժման» մասնակիցներն ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանցից մի քանիսը վարչապետ Նիկոլ Փա...