ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է վերամբարձ կռունկի ողբերգական վթարի պահը
Պարզվել է ապրիլի 29-ին Երևանում՝ Դավիթ-Բեկի պողոտայում վերամբարձ կռունկի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած կռունկավարի ինքնությունը: Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՄԱԶ-5334» մակնիշի վերամբարձ կռունկը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Ռուբիկ Խ.-ն:
Ռուբիկ Խ.-ն դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 19-ամյա Ջոն Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային: Դ. Մարտիրոսյանի գլխավորությամբ հայտնաբերվել է Mercedes-ը, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք:
Կայքը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտոպատահարը: