Սպասում ենք հրամանին. Կադիրովն Ուկրաինայից կոչով դիմել է Պուտինին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, որը տևական ժամանակ գտնվում է Ուկրաինայում ու մասնակցում ՌԴ ռազմական գործողություններին, կոչ է արել սկսել հատուկ գործողության երկրորդ փուլն ամբողջ Ուկրաինայում։ Նրա համոզմամբ՝ համաշխարհային քաոսին վերջ տալու համար պետք է գնալ Խարկով, Կիև, Խերսոն, այնտեղ իշխանություն հաստատել: Ինչպես հայտնում է newsua.ru-ն, նա այս մասին ասել է տեսաուղերձում։
«Անհրաժեշտ է սկսել երկրորդ փուլը՝ հատուկ գործողություն իրականացնել ոչ միայն Լուգանսկի և Դոնեցկի տարածքում, այլև Ուկրաինայի ողջ տարածքում։ Որովհետև աշխարհի բոլոր պետությունները, որոնք զինված են, իրենց իսկ խոսքով, լավագույն զենքերով, դրանք լկտիաբար տրամադրում են Ուկրաինային: Իսկ այդ զենքերը ձեռքից ձեռք վաճառվում են տեղի բնակիչներին։ Սա համաշխարհային քաոս է և անօրինություն։ Իսկ դրան վերջ տալու, վերջակետ դնելու համար պետք է սկսել երկրորդ փուլը՝ պետք է գնալ մյուս քաղաքները՝ Խարկով, Կիև, Խերսոն, բոլոր քաղաքները՝ ամբողջությամբ։ Այնտեղ սահմանել իշխանություն, որը կկառավարի իր ժողովրդին։ Եվ հետո շարունակեք երկխոսությունը այն պետությունների հետ, որոնք ցանկանում են մեզ հետ ինչ-որ հարաբերություններ ունենալ։ Եթե նրանք պատերազմ են ուզում, մենք կկռվենք: Որպես ռազմիկ՝ ես խնդրում եմ պետության ղեկավարությանը նման որոշում կայացնել… Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք սպասում ենք հրամանին»,- ասել է Կադիրովը։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Ես այնտեղ չեմ գնում այլևս․ Կարին Տոնոյանը՝ ցույցերին մասնակցելու մասին
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյան, քիչ առաջ Hraparak-ի հետ զրույցում նշել է, որ ինքն այլևս չի պատրաստվում գնալ Ազատո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արեք ստեղ, արա»․ բողոքի ակցիայի ներկայացուցիչները բերման են ենթարկվում
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք Երևանում կրկին մեկնարկել է ընդդիմադիրների անհանազանդության ակցիան։ Տարածվող տեսակադրերում ե...