Գաղտնալսելով կհասկանային․ Գեղամ Մանուկյանը ԱԱԾ-ին թույլիկ անվանեց
Մեր ԱԱԾ-ն թույլիկ, տեղեկատվություն չունեցող ծառայություն է, երեկվանից հայտնի դարձավ, որ մեր մի խումբ ընդդիմադիր պատգամավորների հեռախոսների մեջ տեղադրել են գաղտնալսող ծրագիր, թեև պաշտոնապես իմ հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասացին, որ նման ծրագիր չեն բերել։ Այս մասին ԱԺ-ին մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Որ առնվազն գաղտնալսեին, կհասկանային, որ Նիկոլի նման ժողովրդին չենք տանի ոստիկանների բերանը և փոխհրաձգություն սադրենք, ինչպես արեց ժամանակին։ Ժողովրդի արյան վրա իշխանության ձգտելը հանգեցնելու է Փաշինյանի նույն վիճակին»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ փորձելու է Դեմերճան փողոցի հատվածից մտնել Ազգային ժողովի շենք՝ մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին։ Նրա հետ էր միասին ԱԺ մտան նաև «Հայաստան» խմբակցության այլ պատգամավորներ։
Նշենք, որ ԱԺ բոլոր մուտքերի մոտ կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր, ԱԺ-ի բակում տեղադրվել են լուաձայնային նռնակներ։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արեք ստեղ, արա»․ բողոքի ակցիայի ներկայացուցիչները բերման են ենթարկվում
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք Երևանում կրկին մեկնարկել է ընդդիմադիրների անհանազանդության ակցիան։ Տարածվող տեսակադրերում ե...
Ես այնտեղ չեմ գնում այլևս․ Կարին Տոնոյանը՝ ցույցերին մասնակցելու մասին
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյան, քիչ առաջ Hraparak-ի հետ զրույցում նշել է, որ ինքն այլևս չի պատրաստվում գնալ Ազատո...