Զելենսկին որևէ խաղաղության պայմանագրի կարիք չունի․ Մեդվեդև
ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Զելենսկին որևէ խաղաղության պայմանագրի կարիք չունի։ Նա վստահ է, որ ուկրաինացի առաջնորդը կշարունակի Արևմուտքից փող և զենք խնդրել՝ ապացուցելով, որ «խաղի մեջ է», նմանակելու է ուկրաինացիների նկատմամբ մտահոգությունը՝ պարբերաբար նրանց որպես Բանդերայի առջև կենդանի վահան օգտագործելով։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Ես այնտեղ չեմ գնում այլևս․ Կարին Տոնոյանը՝ ցույցերին մասնակցելու մասին
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյան, քիչ առաջ Hraparak-ի հետ զրույցում նշել է, որ ինքն այլևս չի պատրաստվում գնալ Ազատո...
Ում են պատկանում բետոնախառնիչները, որոնցով փորձում էին կաթվածահար անել քաղաքի երթևեկությունը․ bagramyan26
Ըստ @bagramyan26-ի՝ բետոնախառնիչները, որոնցով փորձել են կաթվածահար անել քաղաքի երթեւեկությունը, պատկանում է ՀՀԿ-ական, սպ...