Ում են պատկանում բետոնախառնիչները, որոնցով փորձում էին կաթվածահար անել քաղաքի երթևեկությունը․ bagramyan26
Ըստ @bagramyan26-ի՝ բետոնախառնիչները, որոնցով փորձել են կաթվածահար անել քաղաքի երթեւեկությունը, պատկանում է ՀՀԿ-ական, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Արսեն Քարամյանին պատկանող «ԷՅ ԴԻ ԷՅ ԹԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) շինարարական ընկերությանը։ Տելեգրամյան ալիքը հղում անելով իր աղբյուրներին նշում է, թե հենց այս պահին ոստիկանությունը բերման է ենթարկում ոչ միայն փողոցները փակելուն մասնակցած բեռնատարներին, այլեւ այս կազմակերպությանը պատկանող բոլոր մեքենաներին։ Ոստիկանությունը խիստ հանձնարարական է ստացել՝ բերման ենթարկել բոլոր այն կազմակերպությունների մեքենաները, որոնք փորձում են սիստեմատիկ կերպով խոչընդոտել երթևեկությունը։
Auroranews-ը վերոնշյալ տեղեկության հետ կապված մանրամասներ փորձեց ճշտել ոստիկանությունից, խնդրեցին զանգահարել քիչ ավելի ուշ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ-ում Ալեն Սիմոնյանը հայտարարեց ժամանակին ընկերությունները, շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել, եկեղեցականները վախենում էին քիթը սև քողերի տակից հանեին․ մենք ենք «մեղավոր», հետևություններ կարվեն:
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Ես այնտեղ չեմ գնում այլևս․ Կարին Տոնոյանը՝ ցույցերին մասնակցելու մասին
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյան, քիչ առաջ Hraparak-ի հետ զրույցում նշել է, որ ինքն այլևս չի պատրաստվում գնալ Ազատո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արեք ստեղ, արա»․ բողոքի ակցիայի ներկայացուցիչները բերման են ենթարկվում
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք Երևանում կրկին մեկնարկել է ընդդիմադիրների անհանազանդության ակցիան։ Տարածվող տեսակադրերում ե...