Պուտինը սխալվել է իր հաշվարկներում. Շոլցի հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները չեն հանվի այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլը խաղաղ համաձայնագիր չի կնքել Ուկրաինայի հետ։
Այս մասին Reuters-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ նշելով, որ Ուկրաինան պետք է թելադրի խաղաղության պայմանները։
Շոլցը բացատրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սխալվել է իր հաշվարկներում, երբ կարծել է, որ պատժամիջոցները կարճատև են լինելու:
«Նա Ուկրաինայում իր ամբողջ օպերացիան մինչև վերջ չէր մտածել: Նա չէր կարծում, որ Ուկրաինան այդքան կդիմադրի: Նա չէր կարծում, որ մենք կաջակցենք նրանց, որպեսզի նրանք այսքան երկար դիմադրեն... Չենք չեղարկի պատժամիջոցները, քանի դեռ նա չի համաձայնել Ուկրաինայի հետ»,- ասել է Շոլցը։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին նոր անցակետերի տեղակայման որոշում է կայացրել
Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գ...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...