Օտարերկրացիների ՌԴ մուտքի, ելքի և երկրում մնալու վերաբերյալ օրենք կընդունվի. Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ մոտ ապագայում օրենք կընդունվի, որը կկարգավորի օտարերկրացիների՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի, ելքի եւ երկրում մնալու հարցերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի պետական միգրացիոն քաղաքականության բարելավման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստին Մեդվեդեւը նշել է, որ անհրաժեշտ է վերլուծել գործող միջազգային պայմանագրերը, ինչպես նաեւ գնահատել դրանց համապատասխանությունը այս օրինագծին։
Նրա խոսքով՝ այդ աշխատանքն արդեն ընթացքի մեջ է, սակայն պետք է ճշգրտումներ արվեն։ Նա հավելել է, որ ներկա պայմաններում, հավանաբար, արժե զերծ մնալ նոր համաձայնագրերի կնքումից, եթե «դրանք հրատապ անհրաժեշտությամբ թելադրված չեն»։
Ավելի վաղ Մեդվեդեւը հայտարարել էր, որ երկիր մուտք գործող յուրաքանչյուր միգրանտ պետք է անհրաժեշտ կենսաչափական տվյալներ հավաքի։ Մինչ այդ նա ասել էր, որ պետությունը պետք է հստակ իմանա, թե ով, ինչ ժամկետով եւ ինչ մտադրություններով է երկիր մուտք գործում։ Հենց այս կապակցությամբ էլ Մեդվեդեւը հայտարարել է երկիր մուտք գործող օտարերկրացիների գրանցման համակարգի արդիականացման անհրաժեշտության մասին, նշում է ՄԿ-ն:
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին նոր անցակետերի տեղակայման որոշում է կայացրել
Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գ...