«Որոշ լարված պահեր եղան». Ալիևը՝ ռուս խաղաղապահների մասին
«Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը ցույց է տալիս ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստույգ թիվը և նրա գտնվելու հինգ տարին։ Եթե կողմերից մեկը որոշի, որ հինգ տարի ժամկետը բավարար է, ապա պետք է այդ մասին պաշտոնապես տեղեկացնի վեց ամիս առաջ։ Կարծում եմ՝ սա շատ դրական գործոն է ապագա կոնֆիգուրացիան հասկանալու համար»։ Այս մասին «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում իրավիճակն Արցախում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, «ընդհանուր առմամբ կայուն է»։
«Ճիշտ է, որոշ լարված պահեր եղան։ Բայց հիմա իրավիճակը կայուն է։ Ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինծառայողների հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին նոր անցակետերի տեղակայման որոշում է կայացրել
Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գ...