ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն․ նոր որոշում
Կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել կարանտինի մասին որոշման մեջ։
«Հաշվի առնելով կայուն իրավիճակն ու աշխարհում համավարակի նվազման տեմպերը, որոշում ենք կայացրել հանել որոշ սահմանափակումներ, ինչը տեղավորվում է ընդհանուր քաղաքականաության մեջ: Հանվել է պետական սահմանի ցամաքային ու օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշիչ թեստի հետազոտության սերտիֆիկատ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը»,- այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ըստ որոշման՝ մայիսի 1-ից ՀՀ մուտք գործելիս որևէ պահանջ՝ կապված կորոնավիրուսի հետ, այլևս չի գործի։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...