Հաջորդը գնելու եմ Coca-Cola-ն՝ կոկաինը դրա բաղադրության մեջ վերադարձնելու համար․ Իլոն Մասկ
Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկը վերջին մի քանի ժամում մի շարք հաղորդագրություններ է թողել իր ձեռք բերած Twitter-ի իր միկրոբլոգում, որոնք բուռն քննարկումներ են առաջացրել օգտատերերի շրջանում։
Մասկը նշել է, որ ցանկանում է Twitter-ը հնարավորինս զվարճալի և հետաքրքիր դարձնել: Գրառումներից մեկում Մասկն ասել է, որ իր հաջորդ գնումը լինելու է Coca-Cola-ն. «Հաջորդը գնելու եմ Coca-Cola-ն՝ կոկաինը դրա բաղադրության մեջ վերադարձնելու համար»:
Մեկ այլ գրառման մեջ Մասկն ասել է, որ պատրաստվում է գնել Mc'Donalds-ը, որպեսզի վերջապես կարողանա սարքի բոլոր պաղպաղակի մեքենաները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասկը 44 միլիարդ դոլարով ձեռք է բերել Twitter սոցիալական ցանցը։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...