ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Էրդողանի հետ քննարկել է Պուտինի հետ շփումները
Չորեքշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
«Բանակցությունների ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումների մասին»,- ընդգծել են գրասենյակից։
Երկուշաբթի օրը Գուտերեշն Անկարայում հանդիպել էր Էրդողանի հետ։ Երեքշաբթի նա Մոսկվայում բանակցություններ էր վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և ընդունվել էր ՌԴ նախագահի կողմից։ Չորեքշաբթի Գուտերեշը դեպի Ուկրաինա ճանապարհին լեհական Ժեշուվ քաղաք ժամանելուն պես հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, և ինչպես պասվում է, կմեկնի Ուկրաինա, որտեղ կհանդիպի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի եւ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Կիեւի հիմնական ծրագիրը նախատեսված է հինգշաբթի՝ ապրիլի 28-ին։ Գուտերեշի շփումների հիմնական թեմաներն էին հրադադարի հաստատման դիվանագիտական ջանքերը եւ մարդասիրական օգնության կազմակերպումը ՄԱԿ-ի հովանու ներքո, առաջին հերթին՝ Մարիուպոլում։