Իտալական Eni-ն պատրաստ է ռուբլով հաշիվներ բացել Գազպրոմբանկի հետ. Bloomberg
Իտալական Eni SpA էներգետիկ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել «Գազպրոմբանկում» ռուբլու հաշիվ բացել՝ որպես գազի դիմաց տեղական արժույթով վճարելու Ռուսաստանի պահանջի մաս։ Այս մասին գրում է RT-ն՝ հղում տալով Bloomberg-ին:
Լրատվամիջոցը հղում է արել իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Նշվում է, որ քայլը նախազգուշական բնույթ է կրում. ընկերությունը որոշել է խորհրդակցել Իտալիայի կառավարության և եվրոպական իշխանությունների հետ, թե արդյոք հաշիվները կարող են օգտագործվել ռուսական գազ գնելու համար և ինչ պայմաններով:
Eni-ի ներկայացուցիչը ձեռնպահ մնաց այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններից։
Ապրիլի 27-ին Bloomberg-ը հայտնել էր, որ ռուսական գազի չորս եվրոպացի գնորդներ արդեն իսկ վճարել են Գազպրոմին ռուբլով, իսկ տասը եվրոպական ընկերություններ հաշիվներ են բացել Գազպրոմբանկում՝ նոր ընթացակարգով վճարումներ կատարելու համար։
Բացի այդ, Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը հայտնել է, որ Վիեննան ընդունել է Ռուսաստանի գազի վճարման նոր պայմանները։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Սաակաշվիլին վերադարձել է Ուկրաինայում պատերազմի դեպքում այստեղ երկրորդ ճակատ բացելու համար. Ղարիբաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիիլ Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների դեպքում Ռուսաս...