ԱՄՆ-ն 35 միլիոն դոլար կհատկացնի Վրաստանին բանակին
ԱՄՆ-ը պլանավորում Է 35 միլիոն դոլար հատկացնել Վրաստանին պաշտպանունակության ամրապնդման համար: Ապրիլի 27-ին այդ մասին հաղորդել Է «Ամերկայի ձայնի» նորությունների վրացական ծառայությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենից ստացված նամակը:
«Վրաստանը կստանա 35 միլիոն դոլար, որի մեջ Է մտնում բրիգադի համար հանդերձանքի լրակազմ, անօդաչու թռչող ապարատների դեմ գործող համակարգ, առաջապահ դաշտային հրետանու մարտավարական տվյալների համակարգ, կիբեռպաշտպանության հնարավորություններ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Պետական դեպատամենտն արդեն համապատասխան նամակն ԱՄՆ-ի Կոնգրես Է ուղարկել ապրիլի 24-ին:
Հատկացված փողի նպատակն Է օգնելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին լրացնելու այն սպառազինությունը, որը նրանք տվել են Ուկրաինային անհատույց հիման վրա: Վրաստանը եւ ԱՄՆ-ը 1992 թվականից համագործակցում են քաղաքականության, տնտեսության, առեւտրի ոլորտներում, իսկ 1990-ական թվականների վերջից՝ պաշտպանության եւ անվտանգության բնագավառում: 2009 թվականի հունվարին Վաշինգտոնում ձեւակերպվել Է Երկու երկրների ռազմավարական գործընկերության խարտիան, որը նախատեսում Է համագործակցության զարգացում անվտանգության, պաշտպանության, առեւտրի, տնտեսության, մշակույթի, ինչպես նաեւ հումանիտար բնագավառներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Կրկին երկրաշարժ` Հայաստանի սահմանին
Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 12:50-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Վարորդական իրավունքի պլաստիկ քարտերն արդեն առկա են․ ՃՈ
Ճանապարհային ոստիկանություը տեղեկացնում է, որ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր...
Ինչպես է պատժվել աշակերտին հարվածած ուսուցչուհին. քաղաքապետարանը հայտնում է
Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոցում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատ...
Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը հանդիպե՞լ է Հարությունյանին. Արցախից մեկնաբանում են
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ Մոսկվա մեկնելը, հանդիպել է Արցախի ն...