Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը հանդիպե՞լ է Հարությունյանին. Արցախից մեկնաբանում են
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ Մոսկվա մեկնելը, հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:
Մասնավորապես նշվում է, որ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ խոսել է Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարության մեջ տեղ գտած շեշտադրումների մասին, որպեսզի վերջինս ընդունի դրանք ի գիտություն` Մոսկվայում հանդիպումների ընթացքում և Արցախի հարցով 1 մմ անգամ չշեղվի դրանից:
Auroranews.am-ը կապ հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ: Հարցին` Մոսկվա մեկնելուց առաջ եղել է արդյոք հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ թե ոչ, Ավանեսյանը պատասխանեց.
«Նախագահ Արայիկ Հարություննյանի պաշտոնական հանդիպումների մասին, որոնք տեղի են ունենում Ստեփանակերտում կամ այլուր մշտապես տարածվում է պաշտոնական հաղորդագրություն: Այս պահի դրությամբ նման հաղորդագրություն չի տարածվել»:
Հարցին, իսկ ոչ պաշտոնական հանդիպում տեղի ունեցել է` Ավանեսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու խաղաղապահները թույլ չեն տվել ընդդիմադիրներին այցելել Ղարաբաղ. ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է
Հայաստանի խորհրդարանի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ, ասել է ՌԴ ԱԳ...
Ընդդիմադիրները Լաչինի անցակետում են, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ. «Հրապարակ»
Արցախ մեկնող ընդդիմադիր պատգամավորները արդեն մի քանի ժամ է կանգնած են Լաչինի անցակետի մոտ, նրանց թույլ չեն տալիս հատել ա...
Մոտ 1000 մարդ է տարհանվել «Ռոսիա մոլի» տարածքից
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 1000 քաղաքացու: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավի...
Մոտ 500 քաղաքացի տարհանվել է «Մետրոնոմ» առևտրի կենտրոնից. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարույթունը քիչ առաջ հայտնել էր, որ այսօր` ժամը 14։13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյա...