Ինչպես է պատժվել աշակերտին հարվածած ուսուցչուհին. քաղաքապետարանը հայտնում է
Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոցում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցներն այցելել են դպրոց: Հայտնում է քաղաքապետարանը։
Դպրոցի տնօրինության և մանկավարժների մասնակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 8-րդ դասարանում՝ «Անգլերեն» առարկայի դասաժամին, երբ ուսուցիչն ստեղծված իրավիճակում դուրս է եկել ինքնատիրապետումից՝ դրսևորելով մանկավարժին ոչ հարիր և անթույլատրելի վարքագիծ: Դպրոցի տնօրենի՝ 05.05.2022թ. հ. 30 հրամանով ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»:
Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է սովորողի նկատմամբ հակամանկավարժական վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ անկախ որևէ իրավիճակից և կարևորում յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական մոտեցում գտնելու մանկավարժի պատասխանատվությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը ցուցաբերելու է շարունակական հետևողականություն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառելու նման դրսևորումները և համագործակցային աշխատանքի շնորհիվ ձևավորելու համապատասխան միջավայր՝ ի շահ դպրոցին վերապահված կրթադաստիարակչական գործառույթի պատշաճ իրացման:
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական իրավունքի պլաստիկ քարտերն արդեն առկա են․ ՃՈ
Ճանապարհային ոստիկանություը տեղեկացնում է, որ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր (պլաս...
Հաղորդավարուհին ռետինե նավակով նավարկելիս է գետն ընկել. ԱԻՆ
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Դեբեդ գետն ընկնելու հետևանքով մահացել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմ...
Կրկին երկրաշարժ` Հայաստանի սահմանին
Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 12:50-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որու...