Պատահարներ
24-ամյա վարորդը Toyota Tundra-ով կոտրել է վճարային տերմինալն ու կողաշրջված վիճակում հայտնվել մայթին
Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Աշոտ Գ-ն իր վարած Toyota Tundra մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցի 10 շենքի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել մայթին։
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Auroranews-ը հրապարակում է լուսանկարները՝ դեպքի վայրից։
[f2ff1588cf93abc702dbccfbc314eeca.jpg]
[ae7734e85ab7c0289f710a4f6851492f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0